ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ՀՀ-ում կաթվածներով հիվանդների շուրջ 50 տոկոսի մոտ արձանագրվում է մահ

ՀՀ-ում կաթվածներով հիվանդների շուրջ 50 տոկոսի մոտ արձանագրվում է մահ
18.09.2013 | 16:45

Այսօր մեկնարկեց «Կաթվածի բուժումը-2013» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կներկայացնեն բժշկագիտության այդ ոլորտում միջազգային փորձը, նորագույն ձեռքբերումները։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը։ Նախարարը նշեց, որ գլխուղեղի կաթվածների բուժումն արդյունավետ է, երբ այն սկսում է դրանց առողջացման պահից սկսած առավելագույնը 4,5 ժամվա ընթացքում։ Նա ընդգծեց նաև, որ Հայաստանում կա բժիշկների լրացուցիչ մասնագիտացման և փորձառության անհրաժեշտություն։ «Գլխուղեղի կաթվածներն ամբողջ աշխարհում մահացության և հաշմանդամության հիմնական պատճառներից են։ Վերջին տասնամյակները նշանավորվեցին համաշխարհային բժշկագիտության և մասնավորապես կաթվածների բուժման ոլորտում զգալի հաջողություններով։ Նման առաջընթացը թույլ տվեց զարգացած երկրներում նվազեցնել կաթվածներից մահացությունը՝ հասցնելով այն 20 տոկոսի, ինչպես նաև զգալիորեն նվազեցնել հաշմանդամությունը։ Մինչդեռ Հայաստանում տարեկան արձանագրվող 5000-ից ավելի գլխուղեղի կաթվածներով հիվանդների շուրջ 50 տոկոսի մոտ հիվանդությունն ավարտվում է մահվամբ։ Հետևաբար միջազգային փորձը Հայաստանում ներդնելը պարզապես կենսական անհրաժեշտություն է»,- նշեց Դերենիկ Դումանյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ